ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Ոսկե ծիրանը» այս տարի նվիրվում է Փարաջանովի 90-ամյակին

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Ոսկե ծիրանը» այս տարի նվիրվում է Փարաջանովի 90-ամյակին
14.07.2014 | 11:26

Վատ չի, որ մեր երկրում փառատոներ են կազմակերպվում, բայց այն, որ բավականին մեծ գումարների հետ կապ ունի այդ փառատոնը, դա մեզ համար բավականին ճոխություն է, դա կարելի է շատ նեղ ու քիչ միջոցներով կազմակերպել, փոխարենը օգնել նրանց, ովքեր նույնիսկ տուն չունեն, ապրում են գոմերում: Ես միշտ ասել եմ՝ փոքրիկ երկրների համար մեծ փառատոնը բավականին մեծ գումարների հետ կապ ունի, և մենք թույլ ենք տալիս մեր աղքատ երկրում ճոխություններ, բայց այսօր չեմ ուզում խոսել վերը նշված խնդիրների մասին: Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: «Ոսկե ծիրանը» այս տարի նվիրվում է Փարաջանովի 90-ամյակին, ինչը հնարավորություն կտա հանդիսատեսին մեկ անգամ ևս վայելել Փարաջանովի արվեստը: Իր փայլուն ելույթով աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ցնցեց դահլիճը, համոզված եմ, ներկա գտնվողներից շատերը չէին հասկանում, չէին ճանաչում աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանին, բայց ինձ համար ևս մեկ առիթ էր, որպեսզի վայելեմ Հասմիկ Պապյան- մեծությունը:
Մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով «Ոսկե ծիրանը» Երևանի հանդիսականի համար կցուցադրի շուրջ 300 ֆիլմ՝ աշխարհի 49 երկրներից: Տեղի կունենան կարևորագույն կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները:

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ